ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը որոշում է ընդունել ՌԴ խորհրդարանի հետ համագործակցության դադարեցման մասին: Այս մասին հայտարարել է Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Հյու Բեյլին: Որոշումն ընդունվել է ՌԴ` ՈՒկրաինայի հետ կապված դիրքորոշման հետ: ՌԴ ներկայացուցիչների մասնակցությունը ՆԱՏՕ-ի ԽՎ-ում արգելված է այնքան ժամանակ, քանի դեռ ՈՒկրաինայում չի փոխվի իրավիճակը: Ողջ պաշտոնական համագործակցությունը կանգնեցվել է: